Բիզնես վարկերը տրամադրվում են ԱՀ-ում ձեռնարկատիրական գործունեություն ծավալած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին:
Վարկի տրամադրման հետ կապված բոլոր ծախսերը կրում է Հաճախորդը:
- Տրամադրվող վարկերը պետք է ապահովված լինեն առաջնային գրավով:
- + Բիզնես վարկ
ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Նպատակ
Բիզնեսի ընդլայնում
Վարկավորման շրջանակը
Բիզնես վարկերը տրամադրվում են ԱՀ-ում ձեռնարկատիրական գործունեություն ծավալած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին:
Հաճախորդ
Անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ (ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ), որը դիմել է Կազմակերպություն` բիզնեսում դրամական միջոցներ ներգրավելու նպատակով վարկ ստանալու խնդրանքով:
Վարկի տեսակը
Բիզնես վարկ
Արժույթ
ՀՀ դրամ
Նվազագույն գումար
1000000 (մեկ միլիոն)
Առավելագույն գումար
20000000 (քսան միլիոն)
Մարման նվազագույն ժամկետ
12 ամիս
Մարման առավելագույն ժամկետ
120 ամիս
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք /հաստատուն
- 6% - արտադրություն արդյունաբերություն և գյուղատնտեսություն
- 8% - սպասարկում և ծառայություններ
- 10% - շինարարություն և առևտուր
Տրամադրման ձև
միանվագ կամ փուլային
ԱՁ-ի դեպքում՝ կանխիկ/անկանխիկ
ՍՊԸ-ի դեպքում՝ անկանխիկ
Գրավի առարկա
Անշարժ գույք, մեխանիզմներ, սարքավորումեր, շրջանառու միջոցներ, տրանսպորտային միջոցներ, այլ արժեքներ
Վարկի և գրավի արժեքի հարաբերակցության առավելագույն սահմանաչափ
1. Անշարժ գույքի գրավադրմամբ - 80%
2. Մեխանիզմների, արտադրական սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ,գ յուղատնտեսական և շինարարական տեխնիկա -50%,
3. շրջանառու միջոցներ, այլ արժեքներ - 40%
Ապահովագրություն
Թեթև մարդատար տրանսպորտային միջոցների գրավադրման դեպքում՝ առկա է տրանսպորտային միջոցի պարտադիր ապահովագրության պահանջ վարկի գումարի չափով:
Վարկի և տոկոսագումարների վճարման եղանակ
Մայր գումարի մարումը ամենամսյա հավասարաչափ (ելնելով բիզնեսի առանձնահատկություններից կարող է սահմանվել վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ մինչև 24 ամիս), տոկոսի մարումը՝ ամենամսյա
Տոկոսագումարների հաշվարկման կարգ
Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով, տարվա օրացուցային օրերի քանակով
ՏՈՒՅԺԵՐ
ժամկետանց վարկի տույժ
ժամկետանց վարկի գումարի 0,12%-ի -չափով` յուրաքանչյուր ուշացրած օրվա համար
Ժամկետանց տոկոսագումարի տույժ
ժամկետանց տոկոսագումարի 0,12%-ի չափով` յուրաքանչյուր ուշացրած օրվա համար
ՎԱՐԿԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՈՒՄ
Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է, տույժեր եվ տուգանքներ չեն սահմանվում:
Պարտքի գանձման հերթականություն
1.Տույժեր, 2.տոկոսագումարներ, 3.վարկի մայր գումար
ՎԱՐԿԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՎԱՅՐԸ
«Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ գլխամասային գրասենյակ, մասնաճյուղեր
ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԿԱՐԳ
ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴ:ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ :ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀՐՄԱՐԱՎԵՏՆ Է:
Վարկի ամենամսյա քաղվածքները տրամադրվում են անվճար, հաճախորդի նախընտրած ժամանակահատվածի համար - 1000 ՀՀ դրամ
ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐՆԵՐ
Վարկային հայտի ուսումնասիրության վճար
5000 ՀՀ դրամ
Վարկի տրամադրման միջնորդավճար
վարկի գումարի 0.5%-ի չափով, նվազագույնը՝ 15000 ՀՀ դրամ
Վարկի կանխիկացման վճար
վարկի գումարի 0.3%-ի չափով
Վարկավորման համար երրորդ անձանց (այդ թվում պետական մարմինների) կողմից վարկառուին մատուցվող այլ ծառայություններ
1
Անշարժ գույքի գնահատում
10000-50000 ՀՀ դրամ (պարտադիր պայման),
2
Բանկային հաշվի բացում և սպասարկում
2000-5000 ՀՀ դրամ(պարտադիր պայման),
3
Գործարար ծրագրի կազմում
20000-40000 ՀՀ դրամ (պարտադիր պայման),
4
Անշարժ գույքի գրավի իրավունքի պետական գրանցման վճար
10000- 30000 ՀՀ դրամ (պարտադիր պայման)
5
Նոտարական վավերացում
500 ՀՀ դրամ (պարտադիր պայման)
6
Միասնական տեղեկանք
5000-10000 ՀՀ դրամ (պարտադիր պայման)
Մատուցվող ծառայությունների ամբողջական վճարներին կարող եք ծանոթանալ www.fides.am կայքէջի Սակագներ պատուհանից:
Վարկի տրամադրման դրական գործոններ
- Անհրաժեշտ ամբողջական փաստաթղթերի առկայություն,
- դրական վարկային պատմություն,
- վարկունակության վերլուծության դրական արդյունքներ,
- ընդունելի և բավարար արժեքով գրավի առկայություն:
Վարկի մերժման գործոններ
- անհրաժեշտ փաստաթղթերի ոչ ամբողջական ներկայացում,
- հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տեղեկությունների տրամադրում,
- բացասական վարկային պատմություն,
- վարկունակության վերլուծության բացասական արդյունքներ,
- ոչ ընդունելի և կամ ոչ բավարար արժեքով գրավի առկայություն,
դիմում-հայտի վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեցող մարմնի կողմից դիմում-հայտի մերժում:
ՎԱՐԿԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐ
Վարկային հայտի վերաբերյալ որոշում կայացնելու առավելագույն ժամկետն է 20 օր:
Վարկի վերաբերյալ որոշում կայացվելուց հետո վարկային հայտ ներկայացնողին տեղեկացվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Վարկը տրամադրվում է անշարժ գույքի գրավի իրավունքի պետական գրանցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Վարկառուին ներակայացվող պահանջներ
Հաճախորդը դիմելու պահին չպետք է ունենա խնդրահարույց դասակարգված և (կամ) ժամկետանց վարկային պարտավորություն (այդ թվում՝ Արցախի ներդրումային հիմնադրամում և/կամ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում), ինչպես նաև բոլոր վարկերի (փոխառությունների) գծով վերջին 12 ամսվա ընթացքում 120 և ավելի, իսկ անընդմեջ՝ 40 և ավելի ժամկետանց օրերի առկայություն:
ՎԱՐԿՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ պահանջներ
Կայուն շահութաբերություն, դրամական հոսքեր
Երաշխավոր
Որպես վարկի հիմնական ապահովություն կարող է հանդիսանալ նաև ֆիզիկական և/կամ իրավաբանական անձի(անձանց) երաշխավորություն(ներ)ը հետևյալ պայմանների բավարարման դեպքում
1. վարկի գումարը չի գերազանցում 4000000 (չորս միլիոն) ՀՀ դրամը,
2. վարկառուն և երաշխավոր(ներ)ը դիմելու պահին չունեն խնդրահարույց դասակարգված և (կամ) ժամկետանց վարկային պարտավորություն (այդ թվում՝ Հիմնադրամներում), ինչպես նաև բոլոր վարկերի (փոխառությունների) գծով վերջին 12 ամսվա ընթացքում 60 և ավելի, իսկ անընդմեջ՝ 20 և ավելի ժամկետանց օրերի առկայություն,
3. երաշխավորը առնվազն 6(վեց) ամիս անընդմեջ ստանում է`
-աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ (գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ),
-ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ (իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն),
-պասիվ եկամուտներ (շահաբաժին, տոկոս, վարձակալությունից եկամուտ),
4. մինչև 2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամ վարկ տրամադրելու համար պահանջվում է մեկ երաշխավոր, իսկ 2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամը գերազանցող վարկի դեպքում՝ երկու երաշխավոր։
5. իրավաբանական անձ Հաճախորդի փայատեր հանդիսացող ֆիզիկական անձը կարող է երաշխավոր հանդիսանալ միայն այն դեպքում, եթե վերջինս ունի լրացուցիչ, այլ աղբյուրներից ստացվող կայուն եկամուտ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ,ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ,ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: «ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉԿԱՏԱՐՎԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԿԳՐԱՆՑՎԻ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ԵՎ ԱՔՌԱ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ,ՈՐՏԵՂ ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: «ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ»:
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: «ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ԿԱՄ ոչ պատշաճ կատարԵՔ պայմանագրով ստանձնած ՁԵՐ պարտավորությունները ԵՎ ԴՈՒՔ ԿզրկվեՔ գույքի նկատմամբ ՁԵՐ իրավունքներից»:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Վարկային պարտավորությունների չկատարման դեպքում գրավի առարկան իրացվում է հրապարակային սակարկություններով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կամ կազմակերպության համաձայնությամբ՝ այլ անձի կողմից։ Գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունների մարումը կարող է իրականացվել Ձեր այլ գույքի հաշվին:
Վարկերի տրամադրման ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Ֆիդես հիփոթեքային ընկերություն ՈՒՎԿ ՓԲԸ գրասենյակ կամ զանգահարելով 0479970197 հեռախոսահամարով կամ հարցեր հղելով info@fides.am էլ. հասցեին:
Թարմացվել է՝ 03.05.2022թ., 10:00
- + Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Բիզնես վարկերի տրամադրման համար անհրաժեշտ
փաստաթղթերի ցանկ
4000000/չորս միլիոն/ ՀՀ դրամը գերազանցող գրավով ապահովված բիզնես վարկերի դեպքում/
1
Դիմում-հայտ:
2
Որպես գրավ առաջարկվող անշարժ գույքի սեփականությունը հաստատող փաստաթղթի (վկայական կամ սեփականությունը հավաստող այլ փաստաթղթեր) պատճենը:
3
Գրավի առարկայի ծագումն ու դրա նկատմամբ սեփականության, ինչպես նաև այլ իրավունքներ հաստատող փաստաթղթեր (առկայության դեպքում):
4
Անչափահաս գրավատուի դեպքում թույլտվություն իրավասու մարմնի կողմից:
5
Կանոնադրության պատճեն (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անձնագրի, հանրային ծառայության համարանիշի պատճեններ), պետական ռեգիստրի վկայականի պատճեն, ՀՎՀՀ (հարկ վճարողի հաշվառման համարը):
6
Գործարար ծրագիր:
7
Բանկերում հաշվարկային հաշիվների վերջին մեկ տարվա շարժը` քաղվածքի տեսքով:
8
Մասնակիցների, տնօրենի անձնագրերի, հանրային ծառայության համարանիշի պատճեններ:
9
Տեղեկանք հարկային պարտավորությունների վերաբերյալ:
10
Տեղեկանք անշարժ գույքերի վերաբերյալ:
11
Գործունեության հետ կապված ՀՀ օրենսդրական ակտերով պահանջվող բնական ռեսուրսների օգտագործման և այլ բնապահպանական պայմանագրեր, թույլտվություններ, վկայականներ, վկայագրեր, լիցենզիաներ և նմանատիպ փաստաթղթեր:
12
Իրացման, մատակարարաման պայմանագրեր, հաշիվ-ապրանքագրեր, վաճառքների գործընթաց հաստատող այլ փաստաթղթեր (առկայության դեպքում):
13
Կազմակերպության գործունեության հետ կապված պայմանագրեր` վարձակալության, բացառիկ ներկայացուցչական և այլն (առկայության դեպքում):
14
Գրավի առարկայի գնահատման հաշվետվություն:
15
Ֆինանսական հաշվետվությունները (հաշվեկշիռ, հաշվետվություն եկամուտների և ծախսերի վերաբերյալ, հաշվետվություն դրամական հոսքերի վերաբերյալ) նախորդ հաշվետու տարվա համար, հարկային մարմնին ներկայացվող տարեկան հաշվետվություններ՝ նախորդ հաշվետու տարվա և եռամսյակային(կիսամյակային) հաշվետվություններ՝ ընթացիկ տարվա հաշվետու ժամանակաշրջանների համար:
16
Հիմնական միջոցների ցանկը, քանակը, հաշվեկշռային արժեքը և ձեռքբերման տարեթիվը:
17
Ապրանքանյութական պաշարների մնացորդի վերաբերյալ տեղեկանք՝ փաստաթղթերի ներկայացման ամսվա սկզբի դրությամբ:
18
Գործող վարկային պայմանագրերի և գրաֆիկների պատճենները:
19
Դեբիտորական և կրեդիտորական պարտքի մնացորդ փաստաթղթերի ներկայացման ամսվա սկզբի դրությամբ, ըստ դեբիտորների և կրեդիտորների անվանացանկի` համապատասխանաբար առաջացման և մարման ժամկետները:
20
Իրավասու մարմնի որոշումը` վարկի և դրա ապահովման համար առաջարկվող միջոցի (գրավ, երաշխավորություն և այլն) վերաբերյալ գործարքներ կնքելու մասին:
21
Տեղեկանք գրանցված բաժնետերերի/մասնակիցների/հիմնադիրների, տնօրենի և կանոնադրության վերջին փոփոխությունների վերաբերյալ` տրված պետական ռեգիստրի կողմից(իրավաբանական անձանց դեպքում),
22
Գրավատուների մասին տվյալներ (եթե միաժամանակ վարկառու չեն)`
-ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրերի պատճենները, ամուսնացած լինելու դեպքում` ամուսնության վկայական և ամուսնու անձնագրի, վերջինիս մահացած լինելու
դեպքում` ամուսնու մահվան վկայականի պատճենները, կամ հայտարարություն վավերացված նոտարի կողմից ամուսնության բացակայության մասին, ամուսնալուծված լինելու դեպքում` ամուսնալուծության վկայականի պատճեն:
-իրավաբանական անձ հանդիսացող գրավատուի կանոնադրությունը, ռեգիստրի վկայականը, տնօրենի անձնագրի պատճենը, իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադնելու վերաբերյալ:
23
Այլ լրացուցիչ փաստաթղթեր:
Մինչև 4000000/չորս միլիոն/ ՀՀ դրամ գրավով ապահովված բիզնես վարկերի դեպքում
1
Դիմում-հայտ:
2
Որպես գրավ առաջարկվող անշարժ գույքի սեփականությունը հաստատող փաստաթղթի (վկայական կամ սեփականությունը հավաստող այլ փաստաթղթեր) պատճենը:
3
Գրավի առարկայի ծագումն ու դրա նկատմամբ սեփականության, ինչպես նաև այլ իրավունքներ հաստատող փաստաթղթեր (առկայության դեպքում):
4
Գրավի առարկայի գնահատման հաշվետվություն:
5
Անչափահաս գրավատուի դեպքում թույլտվություն իրավասու մարմնի կողմից:
6
Կանոնադրության պատճեն, (անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, հանրային ծառայության համարանիշի պատճեն), պետական ռեգիստրի վկայականի պատճեն, ՀՎՀՀ (հարկ վճարողի հաշվառման համարը):
7
Վարկի օգտագործման հաշվարկ (վարկի օգտագործման ուղղությունների, վարկի ստացման փուլերի, եկամուտների, ծախսերի կանխատեսումների մասին):
8
Հաշվարկային հաշիվների վերջին մեկ տարվա շարժը` քաղվածքի տեսքով;
9
Մասնակիցների, տնօրենի անձնագրերի և հանրային ծառայության համարանիշի պատճեններ։ Տեղեկանք գրանցված բաժնետերերի/մասնակիցների/հիմնադիրների, տնօրենի և կանոնադրության վերջին փոփոխությունների վերաբերյալ` տրված պետական ռեգիստրի կողմից(իրավաբանական անձի դեպքում):
10
Իրավասու մարմնի որոշումը` վարկի և դրա ապահովման համար առաջարկվող գրավի վերաբերյալ գործարքներ կնքելու մասին/իրավաբանական անձի դեպքում/:
11
Տեղեկանք հարկային պարտավորությունների վերաբերյալ:
12
Տեղեկանք անշարժ գույքերի վերաբերյալ:
13
Գործունեության վայրի փաստաթուղթ` վարձակալության պայմանագրեր, սեփականության իրավունքի վկայական և այլն (առկայության դեպքում):
14
Ֆինանսական հաշվետվությունները (հաշվետվություն եկամուտների և ծախսերի վերաբերյալ` շահութահարկի հաշվարկ, հարկային մարմնին ներկայացվող այլ հաշվետվություններ վերջին 6 ամսվա ժամանակահատվածի համար), առկայության դեպքում:
15
Գործող վարկային պայմանագրերի և գրաֆիկների պատճենները:
16
Գրավատուների մասին տվյալներ (եթե միաժամանակ վարկառու չեն)`
- ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրերի պատճենները, ամուսնացած լինելու դեպքում` ամուսնության վկայական և ամուսնու անձնագրի, վերջինիս մահացած լինելու դեպքում` ամուսնու մահվան վկայականի պատճենները, կամ հայտարարություն վավերացված նոտարի կողմից ամուսնության բացակայության մասին, ամուսնալուծված լինելու դեպքում` ամուսնալուծության վկայականի պատճեն:
- իրավաբանական անձ հանդիսացող գրավատուի կանոնադրությունը, ռեգիստրի վկայականը, տնօրենի անձնագրի պատճենը, իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադնելու վերաբերյալ:
17
Այլ անհրաժեշտ փաստաթղթեր:
Մինչև 4000000/չորս միլիոն/ ՀՀ դրամ երաշխավորութամբ ապահովված բիզնես վարկերի դեպքում/
1
Դիմում-հայտ` լրացվում է տեղում:
2
Կանոնադրության պատճեն, (անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, հանրային ծառայության համարանիշի պատճեն), պետական ռեգիստրի վկայականի պատճեն, ՀՎՀՀ (հարկ վճարողի հաշվառման համարը):
3
Վարկի օգտագործման հաշվարկ (վարկի օգտագործման ուղղությունների, վարկի ստացման փուլերի, եկամուտների, ծախսերի կանխատեսումների մասին):
4
Հաշվարկային հաշիվների վերջին մեկ տարվա շարժը` քաղվածքի տեսքով;
5
Մասնակիցների, տնօրենի անձնագրերի և հանրային ծառայության համարանիշի պատճեններ։ Տեղեկանք գրանցված բաժնետերերի/մասնակիցների/հիմնադիրների, տնօրենի և կանոնադրության վերջին փոփոխությունների վերաբերյալ` տրված պետական ռեգիստրի կողմից(իրավաբանական անձի դեպքում):
6
Իրավասու մարմնի որոշումը` վարկի և դրա ապահովման համար առաջարկվող երաշխավորության վերաբերյալ գործարքներ կնքելու մասին(իրավաբանական անձի դեպքում):
7
Տեղեկանք հարկային պարտավորությունների վերաբերյալ:
8
Գործունեության վայրի փաստաթուղթ` վարձակալության պայմանագրեր, սեփականության իրավունքի վկայական և այլն (առկայության դեպքում):
9
Ֆինանսական հաշվետվությունները (հաշվետվություն եկամուտների և ծախսերի վերաբերյալ` շահութահարկի հաշվարկ, հարկային մարմնին ներկայացվող այլ հաշվետվություններ վերջին 6 ամսվա ժամանակահատվածի համար), առկայության դեպքում:
10
Գործող վարկային պայմանագրերի և գրաֆիկների պատճենները:
11
Այլ անհրաժեշտ փաստաթղթեր:
12
Դիմում-հայտ` լրացվում է տեղում:
13
Կանոնադրության պատճեն, (անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, հանրային ծառայության համարանիշի պատճեն), պետական ռեգիստրի վկայականի պատճեն, ՀՎՀՀ (հարկ վճարողի հաշվառման համարը):
14
Վարկի օգտագործման հաշվարկ (վարկի օգտագործման ուղղությունների, վարկի ստացման փուլերի, եկամուտների, ծախսերի կանխատեսումների մասին):
15
Հաշվարկային հաշիվների վերջին մեկ տարվա շարժը` քաղվածքի տեսքով;
16
Մասնակիցների, տնօրենի անձնագրերի և հանրային ծառայության համարանիշի պատճեններ։ Տեղեկանք գրանցված բաժնետերերի/մասնակիցների/հիմնադիրների, տնօրենի և կանոնադրության վերջին փոփոխությունների վերաբերյալ` տրված պետական ռեգիստրի կողմից(իրավաբանական անձի դեպքում):
17
Իրավասու մարմնի որոշումը` վարկի և դրա ապահովման համար առաջարկվող երաշխավորության վերաբերյալ գործարքներ կնքելու մասին(իրավաբանական անձի դեպքում):
18
Տեղեկանք հարկային պարտավորությունների վերաբերյալ:
19
Գործունեության վայրի փաստաթուղթ` վարձակալության պայմանագրեր, սեփականության իրավունքի վկայական և այլն (առկայության դեպքում):
20
Ֆինանսական հաշվետվությունները (հաշվետվություն եկամուտների և ծախսերի վերաբերյալ` շահութահարկի հաշվարկ, հարկային մարմնին ներկայացվող այլ հաշվետվություններ վերջին 6 ամսվա ժամանակահատվածի համար), առկայության դեպքում:
21
Գործող վարկային պայմանագրերի և գրաֆիկների պատճենները:
22
Այլ անհրաժեշտ փաստաթղթեր:
Ֆիզիկական անձ հանդիսացող երաշխավորի դեպքում1
Անձը հաստատող փաստաթղթի՝ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ նաև գրանցման վկայականի պատճեն):
2
հանրային ծառայության համարանիշի կամ հանրային ծառայության համարանիշի պատճեն (չունենալու դեպքում՝ տեղեկանք համապատասխան մարմնից):
3
Տեղեկանք աշխատավայրից, որտեղ պետք է նշված լինի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային ստաժը, միջին ամսական աշխատավարձի չափը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ տարեկան եկամուտների մասին հայտարարագիր):
4
Բանկային հաշիվներից քաղվածքներ՝ վերջին մեկ տարվա կտրվածքով, աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կանխիկ ձևով ստանալու դեպքում՝ աշխատավայրից տեղեկանք յուրաքանչյուր ամսում կանխիկ ձևով ստացված զուտ եկամտի վերաբերյալ:

Իրավաբանական անձ հանդիսացող երաշխավորի դեպքում
1
Գրանցման վկայականի պատճեն:
2
Կանոնադրության պատճեն:
3
Մասնակիցների, տնօրենի անձը հաստատող փաստաթղթի՝ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն, հանրային ծառայության համարանիշի պատճեն:
4
Իրավասու մարմնի որոշումը՝ երաշխավոր հանդիսանալու վերաբերյալ։
5
Հարկային մարմնից տեղեկանք՝ պարտավորությունների վերաբերյալ:
6
Տարեկան ֆինանսական հաշվետվությունների փաթեթ:
7
Տարեկան (եռամսյակային) հարկային հաշվետվություններ
8
Գրանցման վկայականի պատճեն:
- + Տեղեկատվական ամփոփագիր