Վարկեր
Գործարար վարվելակերպի կանոններ
Մեր մասին >> Գործարար վարվելակերպի կանոններ
Կազմակերպությունում առողջ, հոգեբանական մթնոլորտ և միասնական նպատակասլաց աշխատանք ապահովելու նպատակով կարևորվում են հետևյալ արժեքները.
  • հեղինակություն և համբավ` աշխատակիցները Կազմակերպությունը ներկայացնելիս կամ իրենց իրավասությունների սահմաններում Կազմակերպության անունից գործելիս, այլոց հետ շփումներում և գործողություններում պետք է լինեն արդար և շրջահայաց, ձեռնապահ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կասկածի տակ կդնեն Կազմակերպության հեղինակությունը և գործարար համբավը, 
  • արդարություն և պատասխանատվություն` Կազմակերպությունում փոխհարաբերությունները, աշխատանքի կազմակերպման ու իրականացման գործընթացը հիմնված է արդարության և պատասխանատվության վրա, 
  • հարգանք` Կազմակերպությունը, այդ թվում Կազմակերպության յուրաքանչյուր աշխատակից, հարգում է յուրաքանչյուր անձի և նրա իրավունքները, 
  • վստահություն` Կազմակերպությունը կարևորում է աշխատակիցների հետ վստահության վրա հիմնված աշխատանքային հարաբերությունների հաստատումն ու պահպանումը և անվերապահորեն խզում է աշխատանքային հարաբերությունները վստահությունը կորցրած աշխատակիցների հետ, 
  • արհեստավարժություն` Կազմակերպությունն ապահովում է պրոֆեսիոնալ աշխատանքի և արդյունավետության բարձր ստանդարտներ, 
  • թիմային աշխատանք` Կազմակերպությունն իր գործունեության արդյունավետության բարձրացման և սահմանված նպատակին հասնելու համար կարևորում է թիմային աշխատանքը, այդ թվում աշխատակիցների համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը, 
  • նորարություն` Կազմակերպությունը ողջունում է իր աշխատակիցների կողմից նոր գաղափարների և դրանց կյանքի կոչելուն ուղղված միջոցառումների իրականացումը, ինչը կնպաստի Կազմակերպության հետագա գործունեության արդյունավետության բարձրացմանը,
  • որակ` Կազմակերպությունը պատշաճ ուշադրություն է դարձնում ծառայությունների մատուցման բարձր որակի ապահովմանը, 
  • հավասարություն` Կազմակերպությունը ստեղծում է հավասար պայմաններ և ցուցաբերում է արդար մոտեցում:   

Քաղվածք՝ «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ Գործարար վարվելակերպի կանոններից

Թարմացվել է 03.10.2019թ.10:45
ՀԱՇՎԻՉ
Հաշվիչը կազմված է մայր գումարի և ընդհանուր գումարի հավասարաչափ մարումների տարբերակներով: Այն Ձեզ հնարավորություն է տալիս պատկերացնել Ձեր հնարավոր վարկի մարումների մեծությունը:
Վարկի գումարը (ՀՀ դրամ)
Տարեկան տոկոսադրույքը (%)
Մարման ժամկետը (ամիս)
Վարկի մարման տարբերակը
մայր գումարի հավասարաչափ մարումներով
հավասարաչափ մարումներով
Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ սպառիչ տեղեկություններ կարող եք ստանալ զանգահարելով +374 47 97 01 97 կամ այցելելով Կազմակերպության գրասենյակ` ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Մ. Գոշ 2/33:
Հայտարարություն
Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում պարունակող այլ ընկերությունների կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, և Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ԿԱԶՄ.
ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
Դրամական միջ. ներգրավման 7.75
Լոմբարդային ռեպո 10.75
Վերաֆինանսավորման 9.25
Բանկային տոկոսի հաշվարկային դրույք 12%

ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ
06/12/2023
Կանխիկ Առք Վաճառք ԿԲ
USD 407.21
EUR 423.54
RUB 7.75
Թարմացվել է` 06.12.2023
Օգտակար հղումներ