Կրթություն
1999 թվականին գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի բակալավրիատը։
2001 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրատուրան։
2004 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ասպիրանտուրան։ Նույն թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
Աշխատանքային գործունեություն
1998-1999 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությունում` որպես առաջին կարգի տնտեսագետ։
2000-2005 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունում` որպես առաջատար մասնագետ։
2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ։
2007 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ։
2008 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։
2015 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ։
2017 թվականին սեպտեմբերի 25-ին նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։
2018 թվականի հունիսի 6-ին նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար:
2021 թվականի հունվարի 1-ին նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար-ֆինանսների նախարար:
2021 թվականի հունիսի 28-ին ընտրվել է «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ խորհրդի նախագահ:
Պետական պարգևներ
Պարևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով, «Անանիա Շիրակացի» մեդալով:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: