Կազմակերպության առաքելությունը Արցախի Հանրապետության հիփոթեքային շուկայի, ՓՄՁ ոլորտի զարգացմանը նպաստելն է։
Կազմակերպության գործունեության նպատակը Արցախի Հանրապետության բնակչության բնակարանային պայմանների բարելավումն է, փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի զարգացումը։
Գործելով առաջնային և երկրորդային շուկայում՝ Կազմակերպությունը առաջարկում է․
- ֆիզիկական անձանց՝ անշարժ գույքի վերանորոգման, ձեռքբերման և կառուցման վարկեր,
- իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին՝ բիզնես վարկեր:
Ընկերությունը ֆիզիկական անձանց տրամադրում է նաև սպառողական վարկեր:
Ներկայումս Կազմակերպությունը վերոնշյալ ծրագրերը իրականացնում է սեփական միջոցների հաշվին։
Կազմակերպության հեռանկարային նպատակն է համակցել հիփոթեքային վարկավորումը և կապիտալի շուկան՝ արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման միջոցով,ինչը կնպաստի կազմակերպության նպատակների և առաքելության կյանքի կոչմանը։
Թարմացվել է՝ 11.03.2019թ. 14:30