Վարկեր
Ազգային հիփոթեքային ընկերության ծրագիր
Վարկեր >> Ազգային հիփոթեքային ընկերության ծրագիր

Ազգային հիփոթեքային ընկերություն ՎՎԿ ՓԲԸ միջոցների հաշվին  անշարժ գույքի ձեռքբերման,կառուցման և վերանորոգման նպատակով տրամադրվող վարկերի պայմանները

Վարկերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության տարածքում

Վարկի նպատակը

Բնակելի անշարժ գույքի ձեռքբերում

Բնակելի անշարժ գույքի կառուցում

Բնակելի անշարժ գույքի վերանորոգում

Վարկառու / համավարկառու

18 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ

Արժույթը

ՀՀ դրամ

Նվազագույն գումար

                  1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ

500, 000 (ÑÇÝ· ѳñÛáõñ ѳ½³ñ) ՀՀ դրամ

Առավելագույն գումար

                                        35,000,000 (երեսունհինգ միլիոն) ՀՀ դրամ

Մարման նվազագույն ժամկետ

120 ամիս

60 ամիս

Մարման առավելագույն ժամկետ

180 ամիս

84 ամիս

Տարեկան անվանական  տոկոսադրույք ՝ հաստատուն

                                                10.5%

10.0%

10.0%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

10.64% - 11.11%

10.65% - 11.73%

10.83% - 16.59%

ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ : ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՕՐԻՆԱԿԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՏԵՍՆԵԼ ԱՅՍՏԵՂ :

Տրամադրման ձև

Անկանխիկ

 

Միանվագ

Միանվագ կամ փուլային

Միանվագ

Կանխավճարի նվազագույն  չափ

- 30%,   

- 10%, եթե առկա է՝                                                                                                                                                                                 

-  լրացուցիչ գրավ կամ

-   հիփոթեքային պարտավորության ապահովագրություն Վարկ/Գրավ գործակցի 70%-ը գերազանցող  գումարի չափով              

 

-

 

-

Գրավի առարկա

Ձեռքբերվող անշարժ գույք

Կառուցվող անշարժ գույք

Վերանորոգվող անշարժ գույք

                  Առանձին դեպքերում՝ նաև  այլ  գույքի գրավադնում                                                                 

-

Վարկի և գրավի շուկայական արժեքի հարաբերակցության առավելագույն սահմանաչափ

-     70%,

-     90%, եթե՝

-  բացի  ձեռքբերվող գույքից գրավադրվում է  նաև այլ բնակելի անշարժ գույք կամ

-    առկա է  հիփոթեքային պարտավորության ապահովագրություն վարկ/գրավ  գործակցի 70%-ը գերազանցող գումարի չափով

80%, բացի հողատարածքից, որի վրա կառուցվում է բնակելի տունը, պետք է գրավադրվի նաև գոյություն ունեցող այլ բնակելի անշարժ գույք

70%  

Ապահովագրություն

- գրավադրվող անշարժ գույքի ապահովագրություն՝ առնվազն վարկի գումարի չափով,

- Վարկառուների՝ դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն՝ առնվազն վարկի գումարի չափով

Մարումների եղանակ

-  Ամսական հավասարաչափ մարում  (անուիտետ),

- մայր գումարի ամսական հավասարաչափ մարում                                                                                                                                                                                        

Տոկոսագումարների հաշվարկման  կարգ

Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով,  տարվա   օրացուցային օրերի քանակով

ՏՈՒՅԺԵՐ

Ժամկետանց գումարի տույժ

 Ժամկետանց  վարկի գումարի 0,12%-ի -չափով` յուրաքանչյուր ուշացրած օրվա համար

Ժամկետանց տոկոսագումարի                                                 տույժ

 Ժամկետանց տոկոսագումարի 0,12%-ի չափով`   յուրաքանչյուր ուշացրած օրվա համար

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴ

Կազմակերպությունը պարտավոր է մինչև պայմանագրի կնքումը` առնվազն յոթ օր առաջ, կրեդիտավորման պայմանագիր կնքելու առաջարկը և կրեդիտավորման պայմանագրի նախագիծը տրամադրել Ձեզ: Դուք հնարավորություն ունեք միակողմանիորեն լուծելու պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում/մտածելու ժամանակ/:

ՎԱՐԿԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՈՒՄ

Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է, տույժեր եվ տուգանքներ չեն սահմանվում:  Սպառողի կողմից պարտավորությունները ժամկետից շուտ  կատարվելու դեպքում  վճարվող գումարի չափով նվազեցվում է վարկի մայր գումարը,  ինչպես նաԵՎ համամասնորեն  նվազեցվում է ընդհանուր ծախսը, եթԵ սպառողը այլ հանձնարարական չի տվել (օրինակ՝ ուղղել հերթական 2 ամիսների տոկոսագումարների կամ մայր գումարի մարմանը ԵՎ այլն): սպառողից վարկի սպասարկման վճարներ չեն գանձվում, իսկ վարկի տրամադրման համար գանձված  միանվագ վճարները ենթակա չեն նվազեցման:

                                                                                  ՊԱՐՏՔԻ ԳԱՆՁՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1.Տույժեր, 2.տոկոսագումարներ, 3.վարկի մայր գումար

ՎԱՐԿԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՎԱՅՐԸ

«Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ  գլխամասային գրասենյակ, վարկային բաժին

ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԿԱՐԳ

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴ

ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ:ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է:

ՎԱՐԿԻ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հաճախորդի նախընտրած եղանակով վարկի ամենամսյա քաղվածքները տրամադրվում են անվճար, հաճախորդի նախընտրած ժամանակահատվածի համար տարեկան 4 անգամ - անվճար,  5-րդ անգամից  սկսած- 1000  ՀՀ դրամ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ՄԻԱՆՎԱԳ  ՎՃԱՐՆԵՐ

Վարկային հայտի ուսումնասիրության   վճար

             0 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման միջնորդավճար

Վարկի գումարի 0,4%-ի չափով

Վարկավորման համար երրորդ անձանց (այդ թվում պետական մարմինների) կողմից վարկառուին մատուցվող այլ ծառայություններ

1

Անշարժ գույքի գնահատում

18000 ՀՀ դրամ (պարտադիր պայման)

2

Անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի և սեփականության իրավունքի պետական գրանցման վճար

 75000 ՀՀ դրամ (պարտադիր պայման)

3

Նոտարական վավերացում

20000 ՀՀ դրամ (պարտադիր պայման)

4

Միասնական տեղեկանք

10000 ՀՀ դրամ (պարտադիր պայման)

5

Բանկային հաշվի բացման վճար

1000 ՀՀ դրամ

6

Էսքրոու հաշվի բացման վճար

 

10000 ՀՀ դրամ (պարտադիր պայման) /գնման դեպքում/

7

Ապահովագրության վճար

Համաձայն Ֆիդես հիփոթեքային ընկերություն ՈՒՎԿ ՓԲԸ հետ համագործակցող  ապահովագրական ընկերությունների սակագների/Տես՝ https://fides.am հղումով

Անշարժ գույքի ձեռքբերման դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ չեն ներառվում նոտարական վավերացման,  գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման և միասնական տեղեկանքի համար սահմանված վճարները, քանի որ դրանք կապված չեն վարկ ստանալու հետ:

Մատուցվող ծառայությունների ամբողջական վճարներին կարող եք ծանոթանալ www.fides.am կայքէջի  Սակագներ պատուհանից:

Գրավադրվող գույքը պարտադիր գնահատվում է Կազմակերպության հետ համագործակցող ընկերություններից որևէ մեկի կողմից՝ Ձեր ընտրությամբ: Գնահատում իրականացնող կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ www.fides.am կայքէջի՝ Անկախ գնահատող ընկերություններ  պատուհանից:

Վարկի տրամադրման դրական գործոններ

-           Անհրաժեշտ  և արժանահավատ փաստաթղթերի ամբողջական առկայություն,

-           վարկը մարելու համար բավարար եկամուտ, որի հիմնական աղբյուրը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում,

-           դրական վարկային պատմություն,

-           ընդունելի և բավարար արժեքով գրավի առկայություն:

Վարկի ՄԵՐԺՄԱՆ գործոններ

-           Անհրաժեշտ փաստաթղթերի ոչ ամբողջական ներկայացում, ոչ արժանահավատ տվյալների տրամադրում,

-           վարկը մարելու համար  ոչ բավարար կամ ռիսկային ոլորտի եկամուտ,

-           Կազմակերպության պահանջներին չհամապատասխանող վարկային պատմություն, դիմելու պահին հաճախորդը /ինչպես նաև երաշխավորը և համավարկառուն/ չպետք է ունենա ժամկետանց և (կամ) խնդրահարույց դասակարգված վարկային պարտավորություն, ինչպես նաև վերջին 12 ամսվա ընթացքում ժամկետանց պարտավորության հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:

-           ոչ ընդունելի և կամ ոչ բավարար արժեքով գրավի առկայություն,

-           դիմում-հայտի վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեցող մարմնի կողմից դիմում-հայտի մերժում:

ՎԱՐԿԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐ

Վարկային հայտի վերաբերյալ որոշում կայացնելու առավելագույն ժամկետն է 20 օր:

Վարկի վերաբերյալ որոշում կայացվելուց հետո վարկային հայտ ներկայացնողին տեղեկացվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Վարկը տրամադրվում է անշարժ գույքի գրավի նկատմամբ իրավունքի պետական գրանցումից հետո 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ

Երաշխավոր՝ Վարկառուի և/կամ Համավարկառուի ստանձնած վարկային պարտավորությունների պատշաճ և ամբողջական կատարման համար պատասխանատու անձ:

Երաշխավորը պետք է գիտակցի, որ Վարկառուի կողմից պարտավորությունը չկատարելու դեպքում ինքն է դրանք կատարելու, վատանալու է իր վարկային պատմությունը և հնարավոր է զրկվի իր սեփական գույքից:

Երաշխավորը  պատասխանատվություն է կրում Վարկառուի կողմից Կազմակերպության առջև ստանձնած պարտավորության պատշաճ կատարման համար:

Այն դեպքում, երբ Վարկառուն չի կատարում կամ  ոչ պատշաճ է կատարում իր պարտավորությունը, ապա Երաշխավորը  պարտավոր է վճարել վարկի չմարված մասի պարտավորությունը Կազմակերպության առաջին իսկ պահանջով:

Վարկառուի՝ մարման ժամանակացույցով սահմանված պարտավորության կատարման օրից առնվազն մեկ օր առաջ Կազմակերպությունը Երաշխավորին ծանուցում է մարման ենթակա պարտավորության առկայության մասին, ինչպես նաև, պարտավորության ժամկետանցի դեպքում՝ ոչ ուշ, քան ժամկետանց դառնալու հաջորդ օրը՝ նշելով ընդհանուր պարտավորության չափը:

Երաշխավորն իրավունք ունի երաշխավորությամբ ծագող հարաբերությունների ամբողջ ընթացքում ստանալ վարկի (պարտավորության) մնացորդի վերաբերյալ տեղեկություն:

Վարկառուի կողմից պարտավորությունը չկատարվելու դեպքում Երաշխավորի վարկային պատմության վատթարացման, Երաշխավորի պարտավորության, դրա չափի վերաբերյալ Կազմակերպությունը տեղեկություն է տրամադրում ՀՀ ԿԲ վարկային ռեգիստրին և ACRA վարկային բյուրոյին: Դա կարող է Երաշխավորի համար խոչընդոտ հանդիսանա հետագայում  այլ վարկեր ստանալիս:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ : ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉԿԱՏԱՐՎԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ  3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԿԳՐԱՆՑՎԻ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ԵՎ ԱՔՌԱ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ, ՈՐՏԵՂ ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ  ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ : ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ:  ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ԿԱՄ ոչ պատշաճ կատարԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ պայմանագրով ստանձնած ՁԵՐ պարտավորությունները ԵՎ ԴՈՒՔ  ԿզրկվեՔ գույքի նկատմամբ ՁԵՐ իրավունքներից:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ :Վարկային պարտավորությունների չկատարման դեպքում գրավի առարկան իրացվում է հրապարակային սակարկություններով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կամ կազմակերպության համաձայնությամբ՝ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ։ Գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունների մարումը կարող է իրականացվել Ձեր այլ գույքի հաշվին:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԻՓՈԹԵՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՊԵՏՔ Է ՎԱՎԵՐԱՑՎԻ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ:

ԲՆԱԿԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ՀԻՓՈԹԵՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՆԹԱԿԱ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ:

Նախքան վարկային պայմանագրի կնքումը՝  Ձեզ կտրամադրվի Վարկի էական պայմանների Անհատական թերթիկ`  համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից  հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» Կանոնակարգ 8/05-ի

Վարկերի տրամադրման ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ՝ այցելելով «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ կայքէջ՝ www.fides.am կամ զանգահարելով  (098)  96 01 97 /WhatsApp, Viber/ հեռախոսահամարով կամ հարցեր հղելով info@fides.am էլ. հասցեին:

ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ՝ www.fininfo.am

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:

Թարմացվել է՝ 01.10.2021թ. 09:10

 

 



ՀԱՇՎԻՉ
Հաշվիչը կազմված է մայր գումարի և ընդհանուր գումարի հավասարաչափ մարումների տարբերակներով: Այն Ձեզ հնարավորություն է տալիս պատկերացնել Ձեր հնարավոր վարկի մարումների մեծությունը:
Վարկի գումարը (ՀՀ դրամ)
Տարեկան տոկոսադրույքը (%)
Մարման ժամկետը (ամիս)
Վարկի մարման տարբերակը
մայր գումարի հավասարաչափ մարումներով
հավասարաչափ մարումներով
Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ սպառիչ տեղեկություններ կարող եք ստանալ զանգահարելով +374 47 97 01 97 կամ այցելելով Կազմակերպության գրասենյակ` ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Մ. Գոշ 2/33:
Հայտարարություն
Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում պարունակող այլ ընկերությունների կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, և Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ԿԱԶՄ.
ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
Դրամական միջ. ներգրավման 7.75
Լոմբարդային ռեպո 10.75
Վերաֆինանսավորման 9.25
Բանկային տոկոսի հաշվարկային դրույք 12%

ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ
27/09/2023
Կանխիկ Առք Վաճառք ԿԲ
USD 407.21
EUR 423.54
RUB 7.75
Թարմացվել է` 27.09.2023
Օգտակար հղումներ