- + Խորհրդի նախագահ՝ Գրիգորի Իգորի ՄարտիրոսյանԾնվել է 1978 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում։
Կրթություն
1995 թվականին ավարտել է Ստեփանակերտ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցը։1999 թվականին գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի բակալավրիատը։
2001 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրատուրան։
2004 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ասպիրանտուրան։ Նույն թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
Աշխատանքային գործունեություն
1998-1999 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությունում` որպես առաջին կարգի տնտեսագետ։
2000-2005 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունում` որպես առաջատար մասնագետ։
2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ։
2007 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ։
2008 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։
2015 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ։
2017 թվականին սեպտեմբերի 25-ին նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։
2018 թվականի հունիսի 6-ին նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար:
2021 թվականի հունվարի 1-ին նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար-ֆինանսների նախարար:
2021 թվականի հունիսի 28-ին ընտրվել է «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ խորհրդի նախագահ:
Պետական պարգևներ
Պարևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով, «Անանիա Շիրակացի» մեդալով:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
- + Խորհրդի անդամ՝ Էռնեստ Արամայիսի Գրիգորյան
Ծնվել է 1976թ. հունիսի 04-ին, ԼՂՀ, ք Ստեփանակերտում
Կրթություն
1993-1998թթ. Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի «Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում» բաժին
Աշխատանքային գործունեություն
29.06.2021թ.-ից «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամ
30.07.2020թ.-29.06.2021թ. «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի նախագահ
22.06.2020թ.-ից՝ Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն
10.02.2012-22.06.2020թթ.՝ Գոլդ Սթար ՓԲԸ - գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսատնտեսական վարչության պետ
01.07.2010-30.12.2011թթ.՝ ԷՅ-Ի-ՋԻ ՍՊԸ-գլխավոր տնօրենի տեղակալ
Ամուսնացած է, ունի 2 դուստր:
- + Խորհրդի անդամ՝ Մհեր Ալեքսեյի ՄխիթարյանԾնվել է 1980թ. մարտի 04-ին, ԼՂՀ, ք. Ստեփանակերտում:Կրթություն1997-2001թթ. Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետ2003 -2005թթ .Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրատուրայի բաժին:Աշխատանքային գործունեություն16.11.2011թ.-ից՝ «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամ2010թ. հունիսի 22-ից Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ` նախապատրաստվող ծրագրերը համակարգող27.05.2008թ.-21.06.2010թ. «Արցախփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ07.01.2008թ.-26.05.2008թ. ԼՂՀ ֆինանսների նախարարության գնումների գործընթացի կարգավորման և բյուջետային գործընթացի մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետ09.03.2006թ.-07.01.2008թ. ԼՂՀ ֆինանսների նախարարությաւն գնումների գործընթացի կարգավորման և բյուջետային գործընթացի մեթոդաբանության բաժնի առաջատար մասնագետ11.03.2004թ.-09.03.2006թ. ԼՂՀ ֆինանսների նախարարությաւն գնումների գործընթացի կարգավորման և բյուջետային գործընթացի մեթոդաբանության բաժնի առաջին կարգի տնտեսագետ:Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:
- + Գործադիր տնօրեն՝ Նվեր Արմոյի ԱզատյանԾնվել է 1985թ. նոյեմբերի 08-ին ԼՂՀ, ք. Ստեփանակերտում:Կրթություն2001-2006թթ. Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «Ֆինանսներ և վարկ» բաժին:Աշխատանքային գործունեություն02.08.2019թ-ից՝ «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ խորհրդի անդամ07.10.2011թ-29.06.2021թ. «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամ27.05.2011թ.-ից` «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն15.03.2011-28.04.2011թթ.՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ «Ասկերան» մասնաճյուղի կառավարչի ժամանակավոր պաշտոնակատար11.05.2010-15.03.2011թթ.՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ «Խաչեն» մասնաճյուղի կառավարիչ08.01.2009-11.05.2010թթ.՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ «Ստեփանակերտ» մասնաճյուղի վարկային բաժնի առաջատար մասնագետ17.07.2008-08.01.2009թթ.՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ «Ստեփանակերտ» մասնաճյուղի վարկային բաժնի ավագ մասնագետ01.08.2007-17.07.2008թթ. ՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ «Ստեփանակերտ» մասնաճյուղի վարկային բաժնի մասնագետ01.08.2005-16.01.2006թթ.՝ ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի օգնական:Ստացած որակավորումներՎարկային կազմակերպության գործադիր տնօրենի (վարչության նախագահի), գործադիր տնօրենի տեղակալի (վարչության նախագահի տեղակալի), տնօրինության (վարչության) անդամի պաշտոններում աշխատելու համար որակավորման վկայական №0629 առ 23.10.2019թ.:Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:
- + Գործադիր տնօրենի տեղակալ-գլխավոր հաշվապահ՝ Եվգենյա Ռազմիկի ՀայրիյանԾնվել է 1984թ. սեպտեմբերի 27-ին, ԼՂՀ, ք. Ստեփանակերտում:Կրթություն2015թ. Տնտեսագիտության դոցենտի դիպլոմ2014թ. Տնտեսագիտության թեկնածուի դիպլոմ2006-2009թթ.Արցախի պետական համալսարանի «Տնտեսություն, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» բաժնի ասպիրանտուրա2001-2006թթ.Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «Ֆինանսներ և վարկ» բաժին, գերազանցության դիպլոմ:Գիտական աստիճան2013թ. նոյեմբերին ԵՊՀ-ում գործող ՀՀ ԲՈՀ-ի տնտեսագիտության թիվ 015 մասնագիտական խորհրդի նիստում պաշտպանել է «Դրամավարկային քաղաքականության կարգավորման առանձնահատկությունները ԼՂՀ տնտեսության զարգացման արդի փուլում» թեմայով թեկնածուական ատենախոսություն` ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:2015թ. հուլիսին ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից շնորհվել է դոցենտի գիտական կոչում` տնտեսագիտություն մասնագիտությամբ:Աշխատանքային գործունեություն2021թ. հունվարի 08-ից՝«Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ-գլխավոր հաշվապահ07.08.2009-08.01.2021թթ. «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ գլխավոր հաշվապահ08.01.2009-03.08.2009թթ.` «Ստեփանակերտի ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ2008թ.-ից առ այսօր դասախոսում է Արցախի պետական համալսարանում28.03.2008-08.01.2009թթ.՝ «Կառուցապատման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ03.12.2007-27.03.2008թթ.՝ ԼՂՀ նախագահի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ01.08.2005-01.12.2007թթ.՝ «Տեխնոլյուքս» ՍՊԸ գլխավոր հաշվապահ:Հասարակական աշխատանք«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության անդամ,«Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի հագաբարձուների խորհրդի անդամ։Ստացած որակավորումներ
- Վարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի որակավորման վկայական №0733 առ 21.05.2021թ.
- Վարկային կազմակերպության գործադիր տնօրենի (վարչության նախագահի), գործադիր տնօրենի տեղակալի (վարչության նախագահի տեղակալի), տնօրինության (վարչության) անդամի պաշտոններում աշխատելու համար որակավորման վկայական №0700 առ 08.01.2021թ.:
- ACCA միջազգային որակավորման F4 մակարդակ, 2022թ. փետրվար
- ACCA միջազգային որակավորման F8 մակարդակ, 2021թ. սեպտեմբեր
- ACCA միջազգային որակավորման F6 մակարդակ, 2021թ. հունիս
- ACCA միջազգային որակավորման F5 մակարդակ, 2021թ. մարտ
- ACCA միջազգային որակավորման F9 մակարդակ, 2020թ. մարտ
- ACCA միջազգային որակավորման F1,F2,F3,F7 մակարդակ, 2019թ. սեպտեմբեր
Հրատարակումներ- Ֆինանսական ծառայությունների հասանելիության արդի հիմնախնդիրները Արցախի Հանրապետությունում Գիտական ԱրցախN3(10), Երևան-2021
- Բազել 3-ի առնչությունները ՀՀ-ում ֆինանսական համակարգի կայունության ապահովման հետ, Գիտական ԱրցախN4(7), Երևան-2020
- Հիփոթեքային վարկային շուկայի արդի իրավիճակի վերլուծությունը և զարգացման հեռանկարները Արցախի Հանրապետությունում, Գիտական ԱրցախN2(2), Երևան-2019
- Հայաստանի Հանրապետության դրամավարկային և Արցախի Հանրապետության հարկաբյուջետային քաղաքականությունների համահարթեցման խնդիրները, Գիտական ԱրցախN1(2), Երևան-2019
- «Գնաճի դրսևորման համեմատական վերլուծությունը Աբխազիայում և Արցախի Հանրապետությունում» Դե ֆակտո պետությունները հետխորհրդային տարածաշրջանում․ զարգացման ուղղությունները և հեռանկարները միջազգային գիտաժողով, 2018թ․ նոյեմբեր
- «ԱՀ տնտեսության ձեռքբերումներն ու մարտահրավերները» Հայոց պետականության անցյալը,ներկան ու ապագան 3-րդ միջազգային երիտասարդական գիտաժողով, 2018թ․ սեպտեմբեր
- «Դրամավարկային քաղաքականության առանձնահատկությունները զարգացող երկրներում»Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողով: Միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, Ստեփանակերտ-2018թ.
- «Արցախի Հանրապետության արտահանման կառուցվածքի վերլուծությունը և դերը տնտեսական աճի ապահովման գործընթացում» Արցախի հանրապետության միջզագային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները 2-րդ Միջազգային երիտասարդական գիտաժողով նյութերի ժողովածու, Երևան-2017թ:
- «Դրամավարկային քաղաքականության իրականացման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» ԱրՊՀ Գիտական ընթերցումներ(հոդվածների ժողովածու) Ստեփանակերտ, ԱրՊՀ հրատ․2017թ:
- «ԼՂՀ տնտեսական քաղաքականության մշակման և իրագործման առանձնահատկությունները», ԼՂՀ(Արցախի) 25-ամյա ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները Միջազգային երիտասարդական գիտաժողով, նյութերի ժողովածու, Երևան 2016թ.
- «Արտարժութային ինտերվենցիաների դերը դրամավարկային քաղաքականության իրականացման գործընթացում, Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում: Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն 2016թ:
- ԱՀ տնտեսության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները, Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան, 3-րդ Միջազգային երիտասարդական գիտաժողով, նյութերի ժողովածու
- Գնաճի դրսևորման համեմատական վերլուծությունը Աբխազիայում և Արցախի Հանրապետությունում -Դե ֆակտո պետությունները հետխորհրդային տարածաշրջանում․ զարգացման ուղղությունները և հեռանկարները միջազգային գիտաժողով, նյութերի ժողովածու:
- Հայաստանի Հանրապետության դրամավարկային և Արցախի Հանրապետության հարկաբյուջետային քաղաքականությունների համահարթեցման խնդիրները, Գիտական Արցախ N1(2),2019թ.
- Դրամավարկային քաղաքականության դերը ժամանակակից տնտեսական համակարգում ԱրՊՀ գիտական տեղեկագիր, 1/2014 ք. Ստեփանակերտ 2014թ.
- Դրամավարկային քաղաքականության ռազմավարությունները և դրանց համեմատական վերլուծությունը, Հայաստան. Ֆինանսներ և էկոնոմիկա, ք. Երևան #6(168) հունիս 2014թ.
- ՀՀ տնտեսության զարգացման արդի բնութագրերը, Հայաստան. Ֆինանսներ և էկոնոմիկա, ք. Երևան #5(167) մայիս 2014թ.
- Գնաճի կառավարման առանձնահատկությունները և դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված խնդիրները ԼՂՀ-ում, Հայաստան. Ֆինանսներ և էկոնոմիկա, ք. Երևան #6(156) հունիս 2013թ.
- ԼՂՀ տնտեսության զարգացման հիմնախնդիրները, Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա, ք. Երևան #4(154) ապրիլ 2013թ.
- Դրամավարկային քաղաքականության գործիքների արդյունավետության խնդիրները ՀՀ-ում, Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա , ք. Երևան #7(133) հուլիս 2011թ.
- Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների իրականացման հիմնահարցերը ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, Միջազգային գիտաժողովի նյութեր, Ստեփանակերտ, 2008թ.
- Ուսումնամեթոդական ձեռնարկ` Դրամավարկային քաղաքականություն, Դիզակ պլյուս 2015թ.
Ամուսնացած չէ:
- + Վերստուգող՝ Արսեն Կարոյի ԽաչատրյանԾնվել է 1985թ. հունիսի 11-ին ԼՂՀ, ք. ՍտեփանակերտումԿրթություն2008-2010թթ., Արցախի պետական համալսարան, տնտեսագիտության մագիստրոսի աստիճան «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությամբ2002-2008թթ., Արցախի պետական համալսարան, Տնտեսաիրավաբանական ֆակուլտետ, «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտություն:Աշխատանքային գործունեություն2019թ. փետրվարի 06-ից` «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ վերստուգող01.2019թ. –ից առ այսօր՝ «Ար-Էթ» ՓԲԸ գրավատուն Աուդիտոր10.2007–10.2018թթ. «Արցախբանկ» ՓԲԸ- Ներքին հսկողության բաժնի պետ09.2010-07.2014թթ. «Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ դասախոս07.2006-11.2011թթ. «Արևելք» ՍՊԸ ՏնօրենՍտացած որակավորումներ`Աուդիտորի որակավորման վկայական, ԼՂՀ ֆինանսների նախարարություն առ 12.2016թ.Վարկային կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի նախագահի՝ վերստուգողի որակավորման վկայական N0607 առ 09.05.2019թ.Ամուսնացած է, ունի մեկ երեխա:
- + Գլխավոր հաշվապահի տեղակալ-մասնաճյուղերի համակարգող՝ Անահիտ Արթուրի Հայրապետյան
Ծնվել է 1986թ. սեպտեմբերի 17-ին, ԼՂՀ ք. Ստեփանակերտում:
Կրթություն
2003-2008թթ. Արցախի պետական համալսարան Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտություն
Աշխատանքային գործունեություն
01.10.2021թ-ից՝ գլխավոր հաշվապահի տեղակալ- մասնաճյուղերի համակարգող
28.09.2020թ-ից՝ գլխավոր հաշվապահի տեղակալ- հաճախորդների սպասարկման և դրամարկղային գործառնությունների բաժնի պետ
01.03.2019-24.08.2020թթ. «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ հաճախորդների սպասարկման և դրամարկղային գործառնությունների բաժնի պետ
17.12.2018-01.03.2019թթ. «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրենի օգնական
24.07.2016-05.10.2017թթ. «Ակրեդ» ՓԲԸ «Ափեյ» ՓԲԸ (համատեղությամբ) գործառնական բաժնի ղեկավար
27.06.2016-24.07.2016թթ. «Ակրեդ» ՓԲԸ «Ափեյ» ՓԲԸ (համատեղությամբ) ավագ մասնագետ-գանձապահ
04.08.2009-27.06.2016թթ. «Ամերիաբանկ» ՓԲԸ «Ստեփանակերտ» մ/ճ ավագ մասնագետ-գանձապահ
25.12.2008-03.08.2009թթ .«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ «Շուշի» մ/ճ գլխավոր հաշվապահ
30.04.2008-24.12.2008թթ.«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ « Շուշի» մ/ճ ավագ գանձապահ
Ստացած որակավորումներ`
Վարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի տեղակալի հավաստագիր N4185 առ 14.02.2022թ.:
Ամուսնացած է, ունի որդի և դուստր:
- + Խորհրդի անդամ՝ Մեսրոպ Ֆելիքսի Առաքելյան
Ծնվել է 1985թ. ապրիլի 23-ին ՀՀ, քաղաք Երևանում:
Կրթություն
1991-2000թթ. գերազանցությամբ ավարտել է Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը:
2000-2006թթ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-ֆինանսիստ որակավորում և մագիստրոսի կոչում:
2006-2009թթ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան՝ ստանալով տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Աշխատանքային գործունեություն
09.02.2004-09.09.2008թ. «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ «Մյասնիկյան» մասնաճյուղի կառավարչի տեղակալ։
2007 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում։
09.09.2008- 15.02.2010թթ. «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ «Սպանդարյան» մասնաճյուղի կառավարիչ։
15.02.2010-01.03.2013թթ. «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ՝ Փոքր բիզնեսի վարչության պետ:
23.09.2013-22.06.2017թթ. «Արդշինբանկ» ՓԲԸ՝ Ռիսկերի կառավարման տնօրենի տեղակալ - Վարկային ռիսկի կառավարման վարչության պետ։
23.06.2017-15.12.2020թթ. «Մոգո» ունիվերսալ վարկային կազմակերպության գլխավոր տնօրեն:
17.07.2018-20.11.2020թթ. Հայաստանի Հանրապետության Վարչապետի խորհրդական՝ հասարարական հիմունքներով։
20.11.20-23.04.2021թթ. ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
04.08.2021թ.-ից Ֆիդես հիփոթեքային ընկերություն ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու դուստր:
ՀԱՇՎԻՉ
Հաշվիչը կազմված է մայր գումարի և ընդհանուր գումարի հավասարաչափ մարումների տարբերակներով: Այն Ձեզ հնարավորություն է տալիս պատկերացնել Ձեր հնարավոր վարկի մարումների մեծությունը:
Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ սպառիչ տեղեկություններ կարող եք ստանալ զանգահարելով +374 47 97 01 97 կամ այցելելով Կազմակերպության գրասենյակ` ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Մ. Գոշ 2/33:
Հայտարարություն
Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում պարունակող այլ ընկերությունների կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, և Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում պարունակող այլ ընկերությունների կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, և Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ: