- + Գյուղատնտեսական վարկ
Ֆիզիկական անձանց տրամադրվող ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Նպատակ
Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական գործունեության հիմնման, զարգացման, ընդլայնման նպատակով
Հաճախորդ
18 տարին լրացած ՀՀ կամ ԱՀ քաղաքացի ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը դիմել է Կազմակերպություն` բիզնեսում դրամական միջոցներ ներգրավելու նպատակով վարկ ստանալու խնդրանքով:
Վարկի տեսակը
Գյուղատնտեսական վարկ
Արժույթ
ՀՀ դրամ
Նվազագույն գումար
1000000 (մեկ միլիոն)
Առավելագույն գումար
3000000 (երեք միլիոն)
Մարման նվազագույն ժամկետ
12 ամիս
Մարման առավելագույն ժամկետ
120 ամիս
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք /հաստատուն
6%
Տարեկան փաստացի տոկոսադրույք
6.69%-10.28%
Տրամադրման ձև
միանվագ կամ փուլային, կանխիկ/անկանխիկ
Գրավի առարկա
Անշարժ գույք, մեխանիզմներ, սարքավորումեր, տրանսպորտային միջոցներ, գ յուղատնտեսական և շինարարական տեխնիկա
Վարկի և գրավի արժեքի հարաբերակցության առավելագույն սահմանաչափ
1. Անշարժ գույքի գրավադրմամբ - 80%
2. Մեխանիզմների, արտադրական սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, գյուղատնտեսական և շինարարական տեխնիկա -50%,
Ապահովագրություն
Թեթև մարդատար տրանսպորտային միջոցների գրավադրման դեպքում՝ առկա է տրանսպորտային միջոցի պարտադիր ապահովագրության պահանջ վարկի գումարի չափով:
Վարկի և տոկոսագումարների վճարման եղանակ
Մայր գումարի մարումը ամենամսյա հավասարաչափ (ելնելով բիզնեսի առանձնահատկություններից կարող է սահմանվել վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ մինչև 24 ամիս), տոկոսի մարումը՝ ամենամսյա
Տոկոսագումարների հաշվարկման կարգ
Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով, տարվա օրացուցային օրերի քանակով
ՏՈՒՅԺԵՐ
ժամկետանց վարկի տույժ
ժամկետանց վարկի գումարի 0,12%-ի -չափով` յուրաքանչյուր ուշացրած օրվա համար
Ժամկետանց տոկոսագումարի տույժ
ժամկետանց տոկոսագումարի 0,12%-ի չափով` յուրաքանչյուր ուշացրած օրվա համար
ՎԱՐԿԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՈՒՄ
Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է, տույժեր եվ տուգանքներ չեն սահմանվում:
Սպառողի կողմից կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն նվազեցվում է սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը:
Պարտքի գանձման հերթականություն
1.Տույժեր, 2.տոկոսագումարներ, 3.վարկի մայր գումար
ՎԱՐԿԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՎԱՅՐԸ
«Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ գլխամասային գրասենյակ, մասնաճյուղեր
ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԿԱՐԳ
ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴ:ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ :ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀՐՄԱՐԱՎԵՏՆ Է:
Վարկի ամենամսյա քաղվածքները տրամադրվում են անվճար, հաճախորդի նախընտրած ժամանակահատվածի համար - 1000 ՀՀ դրամ
ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐՆԵՐ
Վարկային հայտի ուսումնասիրության վճար
5000 ՀՀ դրամ
Վարկի տրամադրման միջնորդավճար
վարկի գումարի 0.5%-ի չափով, նվազագույնը՝ 15000 ՀՀ դրամ
Վարկի կանխիկացման վճար
վարկի գումարի 0.3%-ի չափով
Վարկավորման համար երրորդ անձանց (այդ թվում պետական մարմինների) կողմից վարկառուին մատուցվող այլ ծառայություններ
ԳՐԱՎՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
1
Անշարժ գույքի գնահատում
12000-24000 ՀՀ դրամ (պարտադիր պայման),
2
Բանկային հաշվի բացում և սպասարկում
1500 ՀՀ դրամ (պարտադիր պայման) վարկն անկանխիկ տրամադրվելու դեպքում
3
Անշարժ գույքի գրավի իրավունքի պետական գրանցման վճար
10000 ՀՀ դրամ (պարտադիր պայման)
4
Նոտարական վավերացում
500 ՀՀ դրամ (պարտադիր պայման)
6
Միասնական տեղեկանք
5000 ՀՀ դրամ (պարտադիր պայման)
Մատուցվող ծառայությունների ամբողջական վճարներին կարող եք ծանոթանալ www.fides.am կայքէջի Սակագներ պատուհանից:
Վարկի տրամադրման դրական գործոններ
- Անհրաժեշտ ամբողջական փաստաթղթերի առկայություն,
- դրական վարկային պատմություն,
- վարկունակության վերլուծության դրական արդյունքներ,
- ընդունելի և բավարար արժեքով գրավի առկայություն:
Վարկի մերժման գործոններ
- անհրաժեշտ փաստաթղթերի ոչ ամբողջական ներկայացում,
- հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տեղեկությունների տրամադրում,
- բացասական վարկային պատմություն,
- վարկունակության վերլուծության բացասական արդյունքներ,
- ոչ ընդունելի և կամ ոչ բավարար արժեքով գրավի առկայություն,
դիմում-հայտի վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեցող մարմնի կողմից դիմում-հայտի մերժում:
ՎԱՐԿԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐ
Վարկային հայտի վերաբերյալ որոշում կայացնելու առավելագույն ժամկետն է 20 օր:
Վարկի վերաբերյալ որոշում կայացվելուց հետո վարկային հայտ ներկայացնողին տեղեկացվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Վարկը տրամադրվում է անշարժ գույքի գրավի իրավունքի պետական գրանցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Վարկառուին ներակայացվող պահանջներ
Հաճախորդը դիմելու պահին չպետք է ունենա խնդրահարույց դասակարգված և (կամ) ժամկետանց վարկային պարտավորություն (այդ թվում՝ Արցախի ներդրումային հիմնադրամում և/կամ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում), ինչպես նաև բոլոր վարկերի (փոխառությունների) գծով վերջին 12 ամսվա ընթացքում 120 և ավելի, իսկ անընդմեջ՝ 40 և ավելի ժամկետանց օրերի առկայություն:
ՎԱՐԿՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ պահանջներ
Կայուն շահութաբերություն, դրամական հոսքեր
Գյուղատնտեսական վարկերը կարող են տրամադրվել նաև միայն երաշխավորությամբ:
Երաշխավոր
Որպես վարկի հիմնական ապահովություն կարող է հանդիսանալ նաև ֆիզիկական և/կամ իրավաբանական անձի(անձանց) երաշխավորություն(ներ)ը հետևյալ պայմանների բավարարման դեպքում
1. Վարկառուն և երաշխավոր(ներ)ը դիմելու պահին չունեն խնդրահարույց դասակարգված և (կամ) ժամկետանց վարկային պարտավորություն (այդ թվում՝ Հիմնադրամներում), ինչպես նաև բոլոր վարկերի (փոխառությունների) գծով վերջին 12 ամսվա ընթացքում 60 և ավելի, իսկ անընդմեջ՝ 20 և ավելի ժամկետանց օրերի առկայություն,
2. երաշխավորը առնվազն 6(վեց) ամիս անընդմեջ ստանում է`
-աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ (գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ),
-ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ (իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն),
-պասիվ եկամուտներ (շահաբաժին, տոկոս, վարձակալությունից եկամուտ),
3. մինչև 2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամ վարկ տրամադրելու համար պահանջվում է մեկ երաշխավոր, իսկ 2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամը գերազանցող վարկի դեպքում՝ երկու երաշխավոր։
4. իրավաբանական անձ Հաճախորդի փայատեր հանդիսացող ֆիզիկական անձը կարող է երաշխավոր հանդիսանալ միայն այն դեպքում, եթե վերջինս ունի լրացուցիչ, այլ աղբյուրներից ստացվող կայուն եկամուտ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ,ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ,ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: «ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉԿԱՏԱՐՎԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԿԳՐԱՆՑՎԻ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ԵՎ ԱՔՌԱ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ,ՈՐՏԵՂ ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: «ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ»:
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: «ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ԿԱՄ ոչ պատշաճ կատարԵՔ պայմանագրով ստանձնած ՁԵՐ պարտավորությունները ԵՎ ԴՈՒՔ ԿզրկվեՔ գույքի նկատմամբ ՁԵՐ իրավունքներից»:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Վարկային պարտավորությունների չկատարման դեպքում գրավի առարկան իրացվում է հրապարակային սակարկություններով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կամ կազմակերպության համաձայնությամբ՝ այլ անձի կողմից։ Գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունների մարումը կարող է իրականացվել Ձեր այլ գույքի հաշվին:
Վարկերի տրամադրման ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Ֆիդես հիփոթեքային ընկերություն ՈՒՎԿ ՓԲԸ գրասենյակ կամ զանգահարելով 0479970197 հեռախոսահամարով կամ հարցեր հղելով info@fides.am էլ. հասցեին:
Նախքան վարկային պայմանագրի կնքումը Ձեզ կտրամադրվի Վարկի էական պայմանների Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» Կանոնակարգ 8/05-ի:
«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»՝ www.fininfo.am
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:
Թարմացվել է՝ 06.06.2022թ. 10:00
- + Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Գրավով ապահովված վարկերի դեպքում
- Դիմում-հայտ:
- Որպես գրավ առաջարկվող անշարժ գույքի սեփականությունը հաստատող փաստաթղթի (վկայական կամ սեփականությունը հավաստող այլ փաստաթղթեր) պատճենը:
- Գրավի առարկայի ծագումն ու դրա նկատմամբ սեփականության, ինչպես նաև այլ իրավունքներ հաստատող փաստաթղթեր (առկայության դեպքում):
- Գրավի առարկայի գնահատման հաշվետվություն:
- Անչափահաս գրավատուի դեպքում թույլտվություն իրավասու մարմնի կողմից:
- Անձնագրի պատճեն, հանրային ծառայության համարանիշի պատճեն):
- Վարկի օգտագործման հաշվարկ (վարկի օգտագործման ուղղությունների, վարկի ստացման փուլերի, եկամուտների, ծախսերի կանխատեսումների մասին):
- Գործունեության վայրի փաստաթուղթ` վարձակալության պայմանագրեր, սեփականության իրավունքի վկայական և այլն (առկայության դեպքում):
- Գործող վարկային պայմանագրերի և գրաֆիկների պատճենները:
· Գրավատուների մասին տվյալներ (եթե միաժամանակ վարկառու չեն)`
- ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրերի պատճենները, ամուսնացած լինելու դեպքում` ամուսնության վկայական և ամուսնու անձնագրի, վերջինիս մահացած լինելու դեպքում` ամուսնու մահվան վկայականի պատճենները, կամ հայտարարություն վավերացված նոտարի կողմից ամուսնության բացակայության մասին, ամուսնալուծված լինելու դեպքում` ամուսնալուծության վկայականի պատճեն:
- իրավաբանական անձ հանդիսացող գրավատուի կանոնադրությունը, ռեգիստրի վկայականը, տնօրենի անձնագրի պատճենը, իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադնելու վերաբերյալ:
· Այլ անհրաժեշտ փաստաթղթեր:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
երաշխավորութամբ ապահովված վարկերի դեպքում/
- Դիմում-հայտ` լրացվում է տեղում:
- անձնագրի պատճեն, հանրային ծառայության համարանիշի պատճեն:
- Վարկի օգտագործման հաշվարկ (վարկի օգտագործման ուղղությունների, վարկի ստացման փուլերի, եկամուտների, ծախսերի կանխատեսումների մասին):
- Գործունեության վայրի փաստաթուղթ` վարձակալության պայմանագրեր, սեփականության իրավունքի վկայական և այլն (առկայության դեպքում):
- Գործող վարկային պայմանագրերի և գրաֆիկների պատճենները:
- Այլ անհրաժեշտ փաստաթղթեր:
Ֆիզիկական անձ հանդիսացող երաշխավորի դեպքում
· Անձը հաստատող փաստաթղթի՝ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ նաև գրանցման վկայականի պատճեն):
· հանրային ծառայության համարանիշի կամ հանրային ծառայության համարանիշի պատճեն (չունենալու դեպքում՝ տեղեկանք համապատասխան մարմնից):
· Տեղեկանք աշխատավայրից, որտեղ պետք է նշված լինի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային ստաժը, միջին ամսական աշխատավարձի չափը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ տարեկան եկամուտների մասին հայտարարագիր):
- Բանկային հաշիվներից քաղվածքներ՝ վերջին մեկ տարվա կտրվածքով, աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կանխիկ ձևով ստանալու դեպքում՝ աշխատավայրից տեղեկանք յուրաքանչյուր ամսում կանխիկ ձևով ստացված զուտ եկամտի վերաբերյալ:
Իրավաբանական անձ հանդիսացող երաշխավորի դեպքում
· Գրանցման վկայականի պատճեն:
· Կանոնադրության պատճեն:
· Մասնակիցների, տնօրենի անձը հաստատող փաստաթղթի՝ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն, հանրային ծառայության համարանիշի պատճեն:
· Իրավասու մարմնի որոշումը՝ երաշխավոր հանդիսանալու վերաբերյալ։
· Հարկային մարմնից տեղեկանք՝ պարտավորությունների վերաբերյալ:
- Տարեկան ֆինանսական հաշվետվությունների փաթեթ:
- Տարեկան (եռամսյակային) հարկային հաշվետվություններ:
ՀԱՇՎԻՉ
Հաշվիչը կազմված է մայր գումարի և ընդհանուր գումարի հավասարաչափ մարումների տարբերակներով: Այն Ձեզ հնարավորություն է տալիս պատկերացնել Ձեր հնարավոր վարկի մարումների մեծությունը:
Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ սպառիչ տեղեկություններ կարող եք ստանալ զանգահարելով +374 47 97 01 97 կամ այցելելով Կազմակերպության գրասենյակ` ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Մ. Գոշ 2/33:
Հայտարարություն
Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում պարունակող այլ ընկերությունների կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, և Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում պարունակող այլ ընկերությունների կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, և Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ: